armenpress.am։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է կանոնակարգել անասնաբուծության ոլորտում հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը: Նախագիծը ներկայացված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Ըստ նախագծի` հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Միջազգային տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում:
«Անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման ուղղությամբ»,- նշված է նախագծում: