Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել. Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|

armtimes.com: Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը գրել էր, թե ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի անդամ «ORSIS ARMS» ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար, որից հետո տեղեկությունը տարածվել էր հայկական լրատվամիջոցներում:

ՀԺ-ի հարցին՝ ի՞նչ նորություն կա դատական հայցից, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Մանրամասները չեմ կարող ասել, որովհետեւ ինչպես հասկացա՝ բանկային համակարգի, կոնկրետ ֆիզիկական անձանց հետ կապված որոշակի քրեական գործեր կան, բայց կոնկրետ ընկերության կողմից Պաշտպանության նախարարությանը դատի տալու լուրը ապատեղեկատվություն է, այն չի համապատասխանում իրականությանը: Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել, մենք նման հայց չենք ստացել եւ ոչ էլ ՊՆ-ն ունի նման հայց ընդդեմ տվյալ ընկերությունների»:

x