armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է այն մասին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ միասին մտադիր են հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հավելելով, որ ըստ Մակրոնի հայտարարության, հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում, Լոնդոնում:
Ֆրանսիայի նախագահը հայտարարությունն արել է Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը՝ ֆեյսբուքի էջերում:
«Ես, Գերմանիայի կանցլերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը պայմանավորվածություն ենք ձեռք բերել Թուրքիայի նախագահի հետ հանդիպում կազմակերպելու մասին: Այս պահին նախատեսվում է այն անցկացնել Լոնդոնում»: