armtimes.com: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության այսօրվա նիստում ասաց, որ չորային կլիմայի պատճառով հրդեհները նորից շատացել են։
«Երեկ 50 հրդեհ ենք ունեցել hանրապետությունում, որից 36-ը՝ խոտածածկ տարածքներում: Ու անտառներին մոտիկ տարածքներ են: Տավուշի տարածքում 5 հրդեհ ենք ունեցել երեկ: Բախտներս բերել է, որ խոտածածկ տարածքն այրվում է, բայց ծառերին չի հասնում, վնաս չի տալիս: Ծառերը, ուղղակի, մի քիչ տաքանում են»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ իրավիճակը հսկողության տա՞կ է, ինչին Ցոլակյանը դրական պատասխան տվեց:
Վարչապետը նաեւ ասաց, որ հրդեհների առումով այս տարին լարված տարի էր. «Պետք է մեր հաջողությունները, թերացումները վերլուծենք, երբ որ ձյունը կհանգցնի բոլոր հրդեհները, պետք է նախապատրաստվել հաջորդ սեզոնին: Փառք Աստծո, իրավիճակը հսկողությունից դուրս չեկավ»: