Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եւս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երեւան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա եւ շուրջ 4400 աղբաման:

Կասկած չունեմ, որ Երեւանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Եւ ուզում եմ ընդգծել, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց եւ ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»։

x