Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը քաղաքաշինության ոլորտում գործելու հնարավորություն չէր տալիս, ենթադրում եմ՝ նա այս հարցից է նաև հիասթափված. Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին |tert.am|

tert.am: Ես խոսել եմ Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ մինչև իր կողմից հրաժարականի դիմումը հրապարակելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք փոխվարչապետի թիմի հետ ունեցած խնդիրների պատճառո՞վ է հրաժարականի դիմում ներկայացրել Պետրոսյանը:

«Նա ներկայացրել է իր խնդիրները նախկին քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որն իմ օգնականն է, և ներկա քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ: Ընդհանուր առմամբ, ինձ համար մի փոքր տրամաբանությունն ընդունելի չէ, դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, քանի որ չի համաձայնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն շատ հստակ գործառույթներ ունի: «Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալել, ենթադրում եմ, որ պարոն Պետրոսյանն, այս հարցից է նաև հիասթափված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Սարհատ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «չի կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», Տիգրան Ավինյանը նշեց, որ դա շատ հետաքրքիր հայտարարություն է: «Ես առաջարկում եմ՝ պարոն Պետրոսյանից պարզաբանումներ փորձել ստանալ, որովհետև սա ինձ համար էլ է նորություն»,- նշեց փոխվարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն