Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում: Այս երթուղին սկսվում էր Էրեբունի զանգվածից, իսկ վերջնակետը Նոր Նորքի 9-րդ զանգվածն էր:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը   նշեց, որ վերջին շրջանում 73 համարը սպասարկող ընկերությունը երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակը չի կարողացել բավարարել՝ երեք շարժակազմով են սպասարկել, մինդեռ պայմանագրով 18-ն է նախանշված եղել:

Երթուղային տաքսիների հնամաշ լինելու եւ շարժիչների պարբերաբար խափանման պատճառով մեքենաներն աստիճանաբար գծիծ դուրս են բերվել: Շահագործման պիտանի է մնացել ընդամենը երեք շարժակազմ: Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված նորմերին չհամապատասխանեցնելուց հետո վերջնականան լուծարվել է:

«Ընկերությունն աստիճանաբար գնացել է սնանկացման եւ դատարանով էլ սնանկ է ճանաչվել, լուծարվել է եւ աշխատանքը դադարեցրել: Քաղաքապետարանը առողջացման ժամանակ էր տվել, որ կարողանային վերականգնվել եւ որոշակի մեքենաների քանակ ապահովել, բայց վերջին մի քանի տարիներին 5 մեքնենան չի գերազանցել»,-ասաց Գալստյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում

x