Բեռլինն ու Բրյուսելը Թուրքիային կոչ են արել ռազմական հարձակում չսկսել Սիրիայում |news.am|

news.am:  Բեռլինն ու Բրյուսելը Թուրքիային կոչ են արել ռազմական հարձակում չսկսել Սիրիայում:

«Գերմանիայի կառավարությունը լրջորեն է վերաբերվում Սիրիայում միակողմանի ռազմական գործողություններ սկսելու մասին թուրք քաղաքական գործիչների հայտարարություններին: Նման ռազմական հարձակումը կարող է Սիրիայում հետագա էսկալացիայի հանգեցնել»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:

Իր հերթին, Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է անցած շաբաթ Անկարայում թուրք պաշտոնական անձանց հետ հանդիպման մասին, որոնց ընթացքում գերմանացի նախարարը նշել է, որ Բեռլինը խնդրային է համարում Սիրիայի հյուսիսում «անվանգության գոտի» ստեղծելու հարցով Թուրիքայի ծրագրերը:

ԵՄ-ը խորհուրդ է տվել Թուրքիային հրաժարվել այդ ծրագրերից: ԵՄ դիվանգիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոնֆլիկտի բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու պաշտպանել խաղաղ բնակչությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ Թուրքիան հավելյալ զորք է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում՝ Եփրատ գետից դեպի արեւելք ընկած տարածքում, ռազմական գործողություններ կսկսվեն մոտ ժամանակներս: ԱՄՆ-ը հայտարարել է, որ այդ հարցում չի աջակցում Թուրքիային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով