Յուրա Իվանյանը նոր պաշտոնի չի նշանակվել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է. ՔԿ մամուլի խոսնակ

Պարզաբանեմ, որ Պարոն Իվանյանին նոր պաշտոնի չեն նշանակել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է և այդ վարչության կազմից առանձնացվել է «Կիբեռհանցագործությունները»՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կոմիտեի կազմում ստեղծվել է նոր՝ Կիբեռհանցագործությունների քննության վարչություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

x