Ստուգայցեր՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում

Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում: Տեղում ստուգվում է ուղեգրերի վրա բուժակ-մեխանիկի կնիքի, վարորդների վարորդական իրավունքի առկայությունը, ինչպես նաև մեքենաների արտաքին տեսքի և ուղևորասրահի համար սահմանված անհրաժեշտ պայմանների ապահովումը:

Հերթական շրջայցի ընթացքում ստուգումներ են իրականացվել թիվ 13, 57 և 99 երթուղիներում: Միկրոավտոբուսային թիվ 99 երթուղում ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են արտաքին և ներքին տեսքի մի շարք թերություններ: Մասնավորապես, որոշ մեքենաների ուղևորասրահներ գտնվել են հակասանիտարական և անբարեկարգ վիճակում: Այդ մեքենաները դուրս են բերվել երթուղուց:

Ստուգայցերի ժամանակ ընկերության աշխատակիցները վարորդներին մեկ անգամ ևս հորդորել են չծխել ղեկին և հիշեցրել, որ սահմանված կանոնները չպահպանելու պարագայում վերջիններս կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ. ուսումնասիրվելու են բոլոր երթուղիները:

x