Մոլդովան ունի փորձ, որ օգտակար կլինի ԵԱՏՄ անդամ երկրներին. Իգոր Դոդոն |shantnews.am|

shantnews.am։ Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշեց՝ նիստին մասնակցում է իբրև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար:

Դոդոնը նշեց՝ Մոլդովայի համար ԵԱՏՄ նման նոր ինտեգրացիոն պրոյեկտներում մասնակցությունն առաջնահերթություն է և լավ հնարավորություն տնտեսական կապերի և մոլդովական ապրանքներն ու ծառայությունների արտահանման շուկայի բազմազանության համար:

Մոլդովայի նախագահը շեշտեց՝ իրենց երկիրն ունի փորձ, որ ԵԱՏՄ անդամ երկրներին կարող է օգտակար լինել:

x