Ուսանողները կպահանջեն իրենց գրանցել, ստվերը կկրճատվի․ Գայանե Աբրահամյան |factor.am|

factor.am:  ԱԺ-ն քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը։ Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը։

Նախագծով առաջարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը վերադարձնել եկամտային հարկի տեսքով։ Աշխատանքի այս հնարավորությունը նաև որոշակիորեն կրճատելու է ստվերը։

Նախագծի վերաբերյալ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Այսօր մեր աշխատաշուկայում ուսանողները դիտարկվում են չգրանցված և այն էժան աշխատուժը, որոնց հիմնականում, կարելի է ասել, էքսպլատացիայի են ենթարկում։ Սա հնարավորություն է տալու հենց ուսանողությանը իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու և պահանջելու, որպեսզի իրենք գրանցվեն և իրականացնեն իրենց աշխատանքը»,- ասաց Աբրահամյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով