2020 թվականին կլինի նոր ոստիկանությունը՝ նոր տեխնիկայով ու նոր վերաբերմունքով դեպի մարդը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին՝ նշելով, որ քննարկում են ռազմավարությունը և հույս ունեն, որ ոստիկանության բարեփոխումների առաջին փուլը կլինի 2020 թվականի տեսանելի արդյունքներից մեկը։

«Կոնկրետ հանձնարարականներ են տրված, որ մարտ ամսից ոստիկանության ակադեմիայում լայնամասշտաբ ընդունելություն սկսվի, ընդ որում, կանանց և տղամարդկանց նոր ստեղծվող պարեկային ծառայությունում ծառայության անցնելու համար։ Մենք հույս ունենք, որ այս տարվա վերջին կունենանք նոր պարեկային ծառայության առաջին արտահայտությունը, որը առաջին հերթին բովանդակային փոփոխություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ավելացրել է, որ այդ փոփոխությունների արյունքում մեր ճանապարհներին կլինեն նոր մեքենաներ, նոր ոստիկաններ՝ նոր գործիքներով, տեխնիկական նոր հնարավորություններով ու նոր վերաբերմունքով դեպի մարդը, և կձևավորվի Հայաստանի քաղաքացու նոր վերաբերմունքը դեպի ոստիկանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով