Պենտագոնը հայտնել է ԱՄՆ-ի 34 զինծառայողի կոնտուզիայի մասին Իրաքում բազաների ուղղությամբ Իրանի հրթիռակոծման հետեւանքով |news.am|

news.am: ԱՄՆ-ի 34 զինծառայող ստացել է կոնտուզիա հրթիռային հարվածի հետեւանքով, որը հասցրել էր Իրանը Իրաքում երկու ռազմաբազաների ուղղությամբ հունվարի 8-ի լույս գիշերը: Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պատշոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հաֆմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր առմամբ 34 զինծառայողների մոտ ախտորոշվել է կոնտուզիա: Ութ զինծառայող, որոնք ավելի վաղ տեղափոխվել էին Գերմանիա, վերադարձել են ԱՄՆ, որտեղ շարունակում են ստանալ բուժօգնություն,- ասել է նա:- Ինը զինծառայող, որոնք տեղափոխվել էին Գերմանիա, դեռեւս գտվում են այնտեղ բուժման նպատակով: Քուվեյթ ուղարկված մեկ զինծառայող վերադարձել է Իրաք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով