Երուսաղեմը Պաղեստինի հավերժ մայրաքաղաքն է. Ահմեդ Դավութօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի նախկին վարչապետ, թուրքական նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է ԱՄՆ-ի կազմած և «դարի գործարք» անվանումը ստացած իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

Անդրադառնալով այդ ծրագրին, որը կազմված է` ելնելով Իսրայելի շահերից և պարունակում է Երուսաղեմն Իսրայելի տարածքում ներառող քարտեզ, Դավութօղլուն ասել է. «Երուսաղեմը մահմեդականների պատիվն է, աբրահամյան ավանդույթների վայրն ու Պաղեստինի հավերժ մայրաքաղաքը: Թրամփն ու Իսրայելը, որոնք անտեսում են այս բացահայտ ճշմարտությունը, առանց պաղեստինցիների և մահմեդականների հետ խորհրդակցելու, կազմել են, այսպես կոչված, խաղաղության ծրագիր, որն իրականում ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու լարվածության սերմեր է ցանում»:

Թուրքիայի նախկին վարչապետը նշել է նաև, որ այս ծրագիրը կազմվել է` իսլամական աշխարհի ոչ միասնական լինելու պատճառով, և որ այն «երբեք չի ընդունվելու»:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով