ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը, որով նա պահանջում է քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին։ Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։

Նա հայտնեց, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում դիմումի վերաբերյալ։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը իր դիմումը, որը նաեւ հաղորդում էր հանցագործության մասին, ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազություն։

Դատախազությունն այն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով:

Արման Բաբաջանյանն իր դիմումի մեջ նշել է, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելով տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում՝ ուզուրպացիա։

Բաբաջանյանը համոզված է, որ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի պատճառը Հրայր Թովմասյանը չէ, բայց դրա հաղթահարումը սկսելու է նրա ապօրինի պաշտոնավարման դադարեցմամբ։ 

x