Դատախազությունը կստուգի Հրայր Թովմասյանի ունեցվածքի վերաբերյալ մամուլի հրապարակումները |lragir.am|

lragir.am: ՀՀ գլխավոր դատախազությունը կստուգի մամուլի հրապարակումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ունեցվածքի թերի հայտարարագրման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, հոկտեմբերի 14-ին դատախազությունը հանձնարարել է ստուգել հրապարակումներն այն մասին, որ Թովմասյանը թաքցրել է իր ունեցվածքը:

Ավելի վաղ 1in.am-ի ձեռքի տակ են հայտնվել ՍԴ նախագահի անշարժ գույքերի և դրանք թաքցնելու մասին տեղեկություններ։ Նշվում է, որ Թովմասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքը ներկայացնելիս «բավական ժլատ է եղել»։

x