tert.am: Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Օսակայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է РИА Новости-ն:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի ծրագրերում նման հանդիպում չկա: Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը խոսել էր երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման մասին` նշելով, որ այն, ամենայն հավանականության, տեղի կունենա Ճապոնիայում: