Թուրքական ինքնաթիռները 53 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիային պատկանող ռազմական ինքնաթիռները 53 անգամ խախտել են հունական օդային սահմանը:

Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է.

«Օգոստոսի 5-ին թուրքական 12 ինքնաթիռ, որից 10-ը` F-16, իսկ 2-ը CN-235 տեսակի ռազմական բեռնափոխադրող, Էգեյան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան ուղղությամբ 53 անգամ խախտել են Հունաստանի ազգային օդային սահմանը: Բացի այդ երկու դեպքերում էլ հունական և թուրքական ինքնաթիռների միջև օդային թվացյալ պատերազմ է տեղի ունեցել»:

Բացի գլխավոր շտաբի հայտարարությունից, թեմային անդրադարձել է նաև ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը:

«Sputnik»-ի փոխանցմամբ` Թուրքիային պատկանող ինքնաթիռները Աթենքի թռիչքային տեղեկատվական գոտում խախտել են օդային սահմանը և 6 ինքնաթիռով զենք տեղափոխել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով