Մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ. Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին:

Նա նշեց, որ հեղափոխությունը տեղի է ունեցել համայն հայության մեջ, և սա նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, քանի որ արժեքների մարսումը քաղաքական պրոցես է, որը պիտի շարունակվի ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում.

«Մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ: Սա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի բաժանելուց: Մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի համայն հայությանը միացնող, ոչ թե նրանից առանձնացնող գործող»:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ գոչում էր ՝ միացում:

Նա նշեց, որ նույն խնդիրը կա սփյուռքում, երբ բաժանում են հին և նոր սփյուռքի: Վարչապետն ասաց, որ այս իրավիճակը չի տեղափոխվում հեղափոխության համահայկական տրամաբանության մեջ.

«Պետք է ուժերը մեկտեղենք ընդհանուր նպատակների իրագործման համար: Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի և Արցախի զարգացումը: ՀՀ-ում և Արցախում արձանագրված հաջողությունները կհաջողացնի նաև սփյուռքը: Գիտեք, որ դեպի Հայաստան ներգաղթ հարուցելը մեր կառավարության ծրագրային առաջնահերթություններից է: Այս ամենի հետևանքով կորսվում է հայոց լեզուն, թուլանում է հայկական ինքնության զգացողությունը: Այս երևույթն ազդում է սփյուռքահայ երիտասարդների վրա»:

Փաշինյանը նշեց, որ հեղափոխության օրերին սփյուռքում նույնպես ներգաղթի միտումներ նկատվեցին և հազարավոր երիտասարդներ, ովքեր կորցրել էին իրենց հայկական ինքնությունը, սկսեցին հետաքրքրվել այդ օրակարգով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով