Բանակում վերջին դեպքերը եղել են ծառայության հետ չկապված պատճառներով․ զինկոմիսար |shantnews.am|

shantnews.am։ Բանակում ինքնասպանություններ և նման դեպքեր լինում են այնպես, ինչպես լինում են քաղաքացիական կյանքում։ Բայց զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակում նման դեպքերը կանխեն։ Այս մասին այսօր զինվորական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի դեպքերը չնչին թիվ են կազմում և կապված են նաև սոցիալական և այլ խնդիրների հետ (սիրած աղջկա, ամուսնության հետ կապված հարցեր), որոնք բուն զինծառայության հետ չեն առնչվում:

Նա ասաց, որ խնդիրները գալիս են նաև դպրոցից, բուհից, ընտանիքի սոցիալական վիճակից և այլ հարցերից։ Բայց անկախ դրանից, պնդում է զինվորականը, իրենք նաև հոգեբանական աշխատանք են տանում թե՛ հավաքակայանում, թե՛ զորքերում, որպեսզի նման դեպքեր չլինեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով