Եվրոպայի տնտեսության համար ծանր ժամանակներ են կանխատեսում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի տնտեսությունը 2019 թվականի երկրորդ եռամսյակում նվազել Է 0,2 տոկոսով: Այդ մակարդակը ցածր Է վերլուծաբանների կանխատեսումներից: Այդ մասին գրել Է Bloomberg-ը: Ինչպես նշել Է գործակալությունը, 2019 թվականի առաջին եռամսյակում Եվրոպայի տնտեսությունն աճել Է 0,4 տոկոսով:

Դա արդեն հարվածել Է տնտեսության կորպորատիվ հատվածին, մասնավորապես, անդրադառնալով ավտոարտադրողների վրա: Բացի դրանից, վերլուծաբանները ենթադրում են, որ այս շաբաթ հայտնի կդառնա գնաճը 1,3-ից մինչեւ 1,1տոկոս իջնելու մասին, ինչը նույնպես նպաստում Է տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը:

Նրանց կարծիքով՝ երրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշները կմնան անմխիթարական, Եվրոպայի տնտեսության աճի տեմպերի թուլացումը կշարունակվի: Մինչ այդ Եվրապայի կենտրոնական բանկում (ԵԿԲ) տագնապ են հնչեցնում: Կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին, որն այլեւս չի կարող իջեցնել հանգուցային տոկոսադրույքը, հանձնարարել Է ուսումնասիրել, թե ԵԿԲ-ն ինչ նոր միջոցներով կարող Է խթանել եվրոպական տնտեսության աճը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով