«Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»․Ստոլտենբերգ |aysor.am|

aysor.am:   Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Բոլոր դաշնակիցները համաձայնել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին միացավ միայն երկու տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մի քանի ամսից, և մենք դա տեսել ենք ավելի վաղ՝ Բեռլինի պատի անկումից հետո: Լեհաստանը, Բալթյան երկրները, նրանցից ոչ մեկը նույնիսկ երազանքներում չէր կարող պատկերացնել, որ իրենք կլինեն ՆԱՏՕ-ում»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նաև խոստացել է, որ կազմակերպութունը կօգնի Կիևին արագացնել բարեփոխումները և նախապատրաստել հասարակությանը, որպեսզի երկիրը մուտք գործի ՆԱՏՕ:

x