Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվեց

hetq.am։ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատներին վերջապես հաջողվեց ձերբակալել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին: Այս մասին հայտնել է նախկին նախագահի շտաբի ներկայացուցիչը, ինչպես նաև Ատամբաևի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կունդուզ Աժիբեկովան:

Աժիբեկովայի խոսքերով՝ բացի Ատամբաևից ձերբակալել են նաև նրա երկու աջակիցների, որոնց թվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովը: Ըստ Աժիբեկովայի՝ նրանց տարել ներքին գործերի նախարարություն, սակայն նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևն էլ ասել է, որ չգիտի, թե ուր են տարել իր պաշտպանյալին:

Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով