Բրիտանիան Թուրքիային զսպվածության կոչ է արել |news.am|

news.am: Բրիտանիան զսպվածության կոչ է արել Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո՝ նախազգուշացնելով, որ այդ քայլը կարող է հանգեցնել մարդկային տառապանքների եւ խափանել ԻՊ-ի զինյալների դեմ պայքարը, հայտնում է Reuters-ը։

Արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Անկարային հայտնել է «Մեծ Բրիտանիայի հիասթափությունը եւ մտահոգությունը՝ կապված Սիրիայի հյուսիսարեւելյան հատված ներխուժման հետ»։ Այդ միջամտությունը կարող է հանգեցնել ավելի շատ մարդասիրական տառապանքների եւ խափանել ԻՊ-ին դիմակայելու շեշտադրումը»,- հավելել է նա։

Թուրքիան ցասումով մերժել է Սիրիա ներխուժման համար իրեն ուղղված միջազգային քննադատությունը՝ հայտնելով գործողության երկրորդ օրը իր ուժերի առաջընթացի մասին, ինչը, համաշխարհային տերությունների կարծիքով, կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով