Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան |armenpress.am|

armenpress.am։ Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: Այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

x