Քննչական կոմիտեն ջանքեր կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am։ Ազգային ժողովում ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ իրեն խնդրել են վարչապետին փոխանցել, որ ցանկանում են հանդիպել նրա հետ և քննարկել իրենց զավակների գործերի բացահայտմանը վերաբերող հարցեր։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր մոտ նման ընդունելություններ տեղի են ունեցել, «գործերի բացահայտման առումով էլ խոչընդոտ չկա»:

«Ես լիարժեք վստահ եմ, որ Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի: Դրա մասին խոսակցություն ու պայմանավորվածություն եղել է: Կա քաղաքական պատասխանատու, ենթադրենք՝ վարչապետը: Վարչապետի գործողությունը ո՞րն է, երբ ասում են, թե պատշաճ չէ քննությունը: Վարչապետը կարո՞ղ է գործը քննել:

Չի կարող չէ՞ քննություն անել: Շատ կարևոր է, որ շահառուները ներկայացնեն, թե կոնկրետ քննության մեջ ինչն այնպես չի արվել, ինչը պետք է ուղղվի, ինչ փաստերի հիման վրա պետք է տեղի ունենա քննությունը: Ես դեմ չեմ, ես պատրաստ եմ ընդունել, բայց ընդունելությունը փոխելո՞ւ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով