Բեյրութում հակակառավարական ցույցի մասնակիցների և «Հզբոլլահ»-ի աջակիցների միջև բախումներ են եղել |shantnews.am|

shantnews.am։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բախումներ են տեղի ունեցել հակակառավարական ցույցի մասնակիցների և «Հզբոլլահ» և «Ամալ» շարժումների աջակիցների միջև:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերի միջև լարվածությունն աճել է, երբ ցուցարարները գրավել են քաղաքի գլխավոր կամուրջներից մեկը: Իրավապահները բախումներին վերջ դնելու համար արցունքաբեր գազ են արձակել:

Ե՛վ «Հզբոլլահը», և՛ «Ամալը» Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության մասն էին կազմում:

Լիբանանում շաբաթներ շարունակվող հակակառավարական ցույցերի ֆոնին Սաադ Հարիրին հոկտեմբերի 29-ին հրաժարական էր տվել:

x