Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում. Դավիթ Անանյան |aysor.am|

aysor.am: Քննարկվում է Լարսում ՀՀ ՊԵԿ ներկայացուցչի թեկնածությունը, ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է ամբողջացնենք գործընթացը», - ասաց ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում:

x