ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵԱՏՄ-ին միևնույն էլեկտրոնային կնիքներն ունենալ |shantnews.am|

shantnews.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր խորհրդարանում խոսել է այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում:

«Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում մենք նախատեսել ենք նոր լաբորատորիաներ ստեղծել, կապիտալ ներդրումներ պետք է անել, լինելու են մաքսային և հարկային հսկողություն իրականացնելու համար, որոնք կարող է նաև ծառայություններ մատուցել պետական մյուս մարմիններին, եթե անհրաժեշտություն առաջանա:

Նաև «Սպայկայի» օրինակից ելնելով՝ նախորդ շաբաթ Երևանում կազմակերպված տարածաշրջանային ֆորումի շրջանակներում մեր վրացի գործընկերների հետ մեկ համաձայնագիր ենք կնքել մաքսային տեղեկատվության փոխանակման, նաև մտադրությունների հուշագիր ենք ստորագրել էլեկտրոնային կնիքների կամ էլեկտրոնային փականների կիրառման վերաբերյալ:

Մեր նպատակն է ԵԱՏՄ շրջանակում ապրանքների հետագծելիության ամբողջ ցիկլն ապահովելու համար էլեկտրոնային կնիքներ օգտագործել: ՀՀ-ի առաջարկն է հասնել նրան, որ ունենանք մինևնույն էլեկտրոնային կնիքների կամ պլոմբների կիրառման պրակտիկա թե´ Վրաստանի, թե´ ԵԱՏՄ մյուս երկների հետ: Այդ դեպքում ՀՀ-ից դուրս եկած բեռն անարգել Վրաստանի տարածքով կմտնի ՌԴ-ի տարածք՝ առանց որևէ լրացուցիչ վերահսկողության գործընթացների ենթարկվելու»,- ասել է Դավիթ Անանյանը:

x