ԱՄՆ-ն կբարձրացնի Չինաստանից ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերը, եթե կողմերը համաձայնության չգան մինչև դեկտեմբերի 15-ը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է բարձրացնել Չինաստանից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը, եթե կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել առևտրային գործարքի հարցում մինչև դեկտեմբերի 15-ը:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը:

«Կա տրամաբանական վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 15-ը: Եթե մինչ այդ պահը ոչինչ տեղի չունենա, ԱՄՆ նախագահը պարզորոշ հասկացրել է, որ մաքսատուրքեր կսահմանի, բարձրացված մաքսատուրքեր»,- ընդգծել է Ռոսը:

x