Ձյանն ընդառաջ ԵԱՍՄ-ի անձնակազմն աղ ու ավազ է լցնում Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել և կից հայտնել, որ Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման անձնակազմն աղ ու ավազ է ցանում Երևանի փողոցներում:

«Քանի որ քաղաքի բարձրադիր հատվածներում անձրեւը փոխակերպվեց ձյան, ԵԱՍՄ-ի անձնակազմը անցել է գործի՝ աղ ու ավազ ցանելով փողոցներում:

Վարորդներին խնդրում ենք անպայման ձմեռային անվադողերով երթեւեկել»,- գրել է Կարապետյանը:

x