Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով թույլատրվում է անկախ լրագրողներին ճանաչել որպես օտարերկրյա գործակալներ |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով թույլատրվում է ֆիզիկական անձանց, մասնավորապես անկախ լրագրողներին, բլոգերներին և սոցիալական մեդիայի օգտատերերին ճանաչել որպես օտարերկրյա գործակալներ (ԶԼՄ-օտարերկրյա գործակալների մասին օրենքում հավելյալ կարգավորումներ)։

Այս կարգավիճակը կարող է տրվել օտարերկրացիներին և ՌԴ քաղաքացիներին, եթե նրանք համագործակցում են օտարերկրյա գործակալների հետ, կամ տեղեկություններ են տարածում՝ գործակալների լրատվամիջոցներին, ընդ որում ստանում են միջազգային ֆինանսավորում, դրա տակ ենթադրվում է ոչ միայն դրամական միջոցները, այլև այլ ունեցվածք։

Նոյեմբերի 27-ին ավելի քան 60 ռուս քաղաքական գործիչներ, գիտնականներ, իրավապաշտպաններ, ու մշակույթի գործիչներ Պուտինին ուղղված բաց նամակ են հրապարակել՝ չստորագրել «օտարերկրյա գործակալներ» ֆիզիկական անձանց մասին օրենքը։ Նրանք նշում են, որ տվյալ որոշումը «իրավական աբսուրդ» է և դեմ է սահմանադրական իրավունքին։

Օրենքը քննադատել են նաև Amnesty International միջազգային կազմակերպության իրավապաշտպանները, Լրագրողներ առանց սահմանների և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Ընդհանուր հայտարարությունում նրանք այս քայլը որակել են որպես ազատ և անկախ ԶԼՄ-ների սահմանափակման ևս մեկ քայլ, նաև հզոր զենք, որը կարող է օգտագործել՝ ընդդիմությանը լռեցնել ստիպելու համար։

2012 թվականից ՌԴ-ում գործող ոչ կոմերցիոն կազմակերպությունները, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ և օտարերկրյա ֆինանսավորում ունեն, պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ, այդ մասին նշել իրենց կողմից հրապարակվող նյութերում, այդ թվում իրենց կայքում, և պարբերաբար ֆիննախին հաշվետու լինել ֆինանսավորման աղբյուրի հետ կապված։ Այսօրվա դրությամբ որպես օտարերկրյա գործակալներ հաշվառված է ավելի քան 70 կազմակերպություն։

ԶԼՄ-օտարերկրյա գործակալների ռեեստորը ՌԴ-ում հայտնվել է 2017 թվականին։ Այս պահին դրանց թվում 9 խմբագրություն է․ Ամերիկայի ձայն մեդիակազմակերպությունը, նաև Ազատություն ռադիոկայանն ու ստորաբաժանումները։ Հավելյալ կարգավորումների օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցված խմբագրություններին գրանցվել որպես ռուսական իրավաբանական անձ և իրենց հրապարակումներում նշել, որ իրենք ստեղծվել են որպես օտարերկրյա գործակալ։

x