ALDE-ն աջակցում է Վրաստանում ցուցարարների պահանջին |aliq.ge|

aliq.ge: Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինքը (ALDE), որը Եվրոպայում «Ազատ դեմոկրատների և հանրապետական ​​կուսակցության» գործընկերն է, աջակցում է ցուցարարների պահանջներին և կոչ է անում Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը փոխել ընտրական համակարգը:

«Ես աջակցում եմ Վրաստանում ցուցարարների պահանջին` իրենց երկրի ավելի ժողովրդավարական, բարեկեցիկ և արևմտամետ ապագայի համար: Ես կոչ եմ անում «Վրացական երազանքին» ելք գտնել քաղաքական փակուղուց և իրականացնել ընտրական համակարգի բարեփոխումներ՝ հանուն երկրի ժողովրդավարական զարգացման», — գրել է ALDE-ի նախագահ Հանս վան Բալենը:

Ավելի վաղ «Վրացական երազանք» կուսակցությանը քննադատել էր Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որի վրաստանյան գործընկերներն են ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Ազգային շարժում» կուսակցությունները: Հատկանշական է, որ քննադատողների թվում է նաև «Եվրոպական սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը» (S&D), որը «Վրացական երազանքի» գործընկեր է:

x