Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական. Էդուարդ Աղաջանյան |aysor.am|

aysor.am: Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991 թվական, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան:

«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինություններն՝ առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի», - ասաց նա՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ արդյոք այս կառավարությունը ստուգումներ կանի՞ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում:

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ արխիվացման գործընթաց կա ու, հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, դա բարդ գործնթաց կլինի:

«Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

 

x