Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Սեւանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Սեւան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառի հնարավորությունը բացառել:

Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքի նախագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ եթե Կառավարությունը երաշտ կհայտարարի, ապա կկարողանա նշված քանակից ավելի ջրառ կատարել Սեւանա լճից:

Հարցի քննարկման ժամանակ նախագծի հեղինակը նշել էր, որ եթե Սեւանի մակարդակը տարեկան մոտ 20-30 սմ չկարողանանք բարձրացնել, լճի որակի խնդիրը կխորանա։

Նախագիծն ընդունվեց պատգամավորների ձայների 101 կողմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

 

 

x