Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը |armtimes.com|

armtimes.com: Այս օրերին հայաստանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Բաքվում է:

Պատվիրակության կազմում մեկնել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, նույն նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը:

Դեկտեմբերի 4-7-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը, ինչպես նաեւ կառույցի 20-ամյակին նվիրված ժողովը: Հայկական պատվիրակությունը մեկնել է ՀՀ վարչապետի որոշմամբ, նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Բաքվում կայանալիք հանդիպումները նվիրված են TRACECA-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 20-ամյակին։ Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության նիստն է տեղի ունեցել, որին մասնակցել են TRACECA ծրագրի դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամների եւ ադրբեջանցիների միջեւ, սկսվել են հակադարձումներ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի միջեւ:

Sputnik- ի ռուսական ծառայությունը տեղի ունեցածը սկանդալ է որակել եւ նշել, որ անհամաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պատվիրակության ղեկավար, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը դժգոհել է միջոցառումների ծրագրի կետերից մեկի առնչությամբ, ըստ որի միջոցառումների մասնակցող պատվիրակությունների անդամները պարտադիր պետք է այցելեն Ադրբեջանի պատվո հուղարկավորության պուրակ:

Սիմոնյանը նշել է, որ լավ չի հասկանում, թե ինչ կապ ունի պատվո հուղարկավորությունների պուրակ այցելությունը TRACECA-ի հետ: Նա հայտնել է, որ հայկական պատվիրակությունը կառուցողական է եղել քննարկումների ժամանակ եւ խուսափել որեւէ բան քաղաքականացնելուց, սակայն իրենց համար անհասկանալի է մնում միջոցառման այդ հատվածը:

Ամբողջական նյութը՝ armtimes.com-ում

x