«Գալաքսի» ընկերությունների խմբի նոր նախագիծը. Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան

Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրեց պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։

Պայմանագիրն ամրագրեց այն կարևոր լուրը, որ առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման։ «PAUL-ը մեզ համար կարևոր նախագիծ է, որն, իհարկե, նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։

Առհասարակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային և ռեստորանային ոլորտը այն կարևոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, և PAUL-ը այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130 տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։

PAUL-ը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։

Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։ «Անհամբեր սպասում ենք PAUL-ի ժամանմանը Հայաստան»,-ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, միանալով այս կարևոր հայտարարությանը։

Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։ Video Player PAUL-ը «Գալաքսի» ընկերությունների կողմից հայտարարված երրորդ խոշոր միջազգային նախագիծն է 2019-ի համար։

Առաջինը տարեսկզբին էր, երբ «Գալաքսին» հայտարարեց Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման մասին, իսկ ահա երկրորդը ամռանն էր՝ Courtyard by Marriott հյուրանոցի և բնակարանային համալիրի նախագծի պաշտոնական մեկնարկը։

x