Շնորհակալություն՝ իմ տատիկ-պապիկների անունից. Սերժ Թանկյանը՝ ԱՄՆ սենատի որոշման մասին |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա տեղադրել է Հայ Դատի հանձնախմբի՝ ANCA-ի թվիթերյան գրառումն այդ մասին եւ գրել, որ պատմական այս իրադաևրձության համար ուզում է շնորհակալություն հայտնել իր տատիկների ու պապիկների անունից:

Թանկյանը նշել է, որ պատմական փոփոխություններ կարող են լինել ամբողջ աշխարհում, եթե դրա համար մարդիկ պայքարում են:

x