Ստիպում են պահել թոշակառուների գումարներից և փոխանցել իրենց. «Հայփոստ»-ի աշխատակիցները օգնություն են խնդրում |armtimes.com|

armtimes.com: «Հայփոստ» ընկերության աշխատակիցները բաց նամակ են գրել՝ ներկայացնելով ընկերության ներսում առկա խնդիրները, պետերի ամենաթողությունը, աշխատանքի ստորացուցիչ պայմանները, կոռուպցիան ու անտարբեր ղեկավարությանը:

Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Բարև Ձեզ հարգելի Խմբագրություն. նամակն ուղղում ենք ձեզ այն նպատակով, որ երևի թե միակն եք, որ կարող է մարդկային տեսանկյունից հասկանալ մեր խնդիրը, գրում եմ լցված ատելությամբ, չեմ կարողանում զսպել ատելությունս և զայրույթս: Խոսքս վերաբերում է ՀԱՅՓՈՍՏԻՆ:

Զրմանալին այն է որ այս 3 ամիսների ընթացքում երևի թէ ՀՀ ամբողջ հիմնարկ ձեռնարկություններում եղան ստուգումններ և ի հայտ եկան բազմաթիվ չարաշահումներ, բայց Հայփոստում, չգիտես ինչու, այդպես էլ ոչ մի նմանատիպ ստուգումներ չեղան, հետաքրքիր է, ինչու՞, յուրահատու՞կ է, թե՞ ունի ազդեցիկ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ՝ հանձինս Խուան Պաբլոյի:

Հարգելի խմբագրություն, հանրապետության մասշտաբով ՀԱՅՓՈՍՏՈՒՄ տիրում է լկտիություն, ԹԱԼԱՆ, օրինականացված երաշխաորված ԿՈՌՈՒՊՑԻԱ, անբացատրելի թալան և լկտիություն ի դեմս նրա ղեկավար Խուան Պաբլոյի և նրա ղեկավարած հանցախմբի, որոնք անբացատրելի ձևով առհելի ՄԻԼԼԻՈՆՆԵՐՈՎ գումարներ են ԼՎԱՆՈՒՄ և ԼԱՓՈՒՄ Հայփոստի միջոցով, և իր մի քանի մանկլավիկներով՝ հանձինս Խուանի աջ թև Լիլիթ Թադևոսյանի և բոլոր մարզային տնօրենների նսեմացնում և ոտնահարում են Հայփոստի չնչին (հիսուն հազար) դրամ աշխատավարձով ապրող և իրենց ստրուկը դարձրած աշխատակիցների պատիվն ու հարգանքը:

Հարգելի խմբագրությու՛ն, Հայփոստում տիրում է ստրկատիրական դարաշրջան, որի դեմն առնել է պետք, ուղղակի խնդրում եմ Ձեզ այս հարցը բարցրաձայնեք, այս աշխատակիցները մեղք են, վախը սրտներում աշխատում են, դարձել են ձայնազուրկ՝ վախենալով, որ եթե ինչ-որ բան բարձրաձայնեն՝ նույն վայրկյանին կազատվեն այդ չնչին մինիմալ աշխատավարձով աշխատանքից, ինչը շատ հաճախ է տեղի ունենում Հայփոստում:

Հարգելի խմբագրություն, աշխատակիցները ուժի զոռով են աշխատում այդ ստրկանոցում՝ իրենց ուսերին կրելով Հայփոստի ղեկավարության ստիպողական հրամաններն ու պարտադրանքները, նշեմ որ Խուան Պաբլոն, որը զբաղվում է ԿԱՐԱՍ գինիների բիզնեսով, որի արժեքն է 5000 դրամ, դարձյալ ստիպողաբար ստիպում են, որ խեղճ և ձայնազուրկ աշխատակիցները վաճառեն Խուանի գինիները: Մարդիկ հացի փող չունեն, որ հաց առնեն, ստիպողաբար պետք է Խուանի գինիները առնեն, իսկ եթե Հայփոստի աշխատակիցնները չկատարեն մարզային տնօրինության կողմից պարտադրված սահմանված պլանը, կազատվեն աշխատանքից, այս խեղճ ու հնազանդ աշխատակիցներն էլ ԿԱՐԱՍ գինին ինքնարժեքից ցածր գնով հանձնում են վաճառակետերին, մնացած գումարներն էլ իրենց գրպանից դնելով՝ գումարները ուղարկում են Խուան Պաբլոյին, որպեսզի հայտնվելով ստրուկի կարգավիճակում, դուրս չշպրտվեն իրենց ամենամինիմալ աշխատավարձով աշխատանքից:

Ասեմ նաև մի շատ կարևոր փաստ, որ մարզային տնօրենները իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցներից ամսական նալոգներ են հավաքում և ուր են գնում այդ գումարնները. յուրաքանչյուր նպաստառուի և թոշակառուի հաշվարկով այդ խեղճ փոստատարներից ստիպողաբար պահանջում և ստանում են 60-70 դրամ: Պատկերացնու՞մ եք Հայաստանի մասշտաբով քանի թոշակառու և նպաստառու կա, որ յուրաքանչյուրից 60-70 դրամ պահեն՝ ինչ ահռելի գումարի մասին է խոսքը, դե տեսեք՝ որն է օրինական կոռուպցիան….

Շարունակությունը՝ այստեղ

x