«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը |armtimes.com|

armtimes.com: «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է որոշում՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը:

Ճշտող հարցին՝ բողոքարկվելո՞ւ է արդյոք Վերաքննիչ դատարանի որոշումը, Աբրահամյանը պատասխանեց. «Դատարանի այդ որոշումը դեռեւս չենք ստացել, սակայն նկատի ունենալով, որ դրա հիմքում դրվել է հիմնավոր կասկածի հարցը, ինչի հետ համաձայն չենք, ապա որոշումն անպայման բողոքարկվելու է Վճռաբեկ դատարան»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով