Հունիսի 9-ին Հայաստանի մի շարք մարզերում ՏԻՄ հերթական ու արտահերթ ընտրություններ կկայանան |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզի համայնքներում: Համայնքի արտահերթ ընտրություններ տեղի կունենան Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքներում:

Լոռու մարզում համայնքի ղեկավար կընտրեն Շենավան, Ղուրսալ եւ Քարաձոր և համայնքներում: Ղուրսալ համայնքում հերթական ընտրություններ են, իսկ Շենավան եւ Քարաձոր համայնքներում՝ արտահերթ ընտրություններ: Մարզի Լեռնավան եւ Խնկոյան համայնքներում՝ ավագանու ընտրություններ:

Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը հայտնեց, որ թեկնածուների գրանցումն արդեն ավարտված է: Մինչ այս պահի ինքնաբացարկի դիմումներ չեն ստացվել. «Ընտրական պրոցեսի նախապատրաստական հարցերը հարցերը պատշաճ կարգով կազմակերպված են, մնում է ընտրություններից 1 օր առաջ կահավորեն ընտրատեղամասերը»,-ասաց վարչության պետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով