Իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ–ին հանձնելու համար. Դատախազություն |tert.am|

tert.am: ՀՀ գլխավոր դատախազությունն իրականացնում է անհրաժեշտ ընթացակարգեր ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավապահներին հանձնելու համար:

Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը՝ Միհրան Պողոսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն իրականացնելու համար: Այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում ՀՀ դատախազության կողմից կներկայացվի ռուսական կողմին»,-ասաց Խաչատրյանը:

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ Միհրան Պողոսյանը ՌԴ-ի Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերվել և ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել է Միհրան Պողոսյանը:

x