Քաղաքական գործընթացները զուգորդվում են համացանցում խուլիգանական վարքագծով․Գևորգ Պետրոսյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվում համացանցային խուլիգանությունը կանխելու համար։

«Այսօր ոստիկանությունն անհասկանալի անգործություն է դրսևորում, եթե կեղծ էջեր վարողներին հնարավոր չէր պատժել, բանը հասել է նրան, որ այսօր իսկական էջերից մարդիկ ամենավերջին հայհոյանքներն են հնչեցնում պատգամավորների, քաղաքական գործիչների նկատմամբ և նորմալ չէ, որ այդ դեպքերում իրավապահ մարմիններն անգործություն են ցուցաբերում»,-ասաց նա։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ, անկասկած, տհաճ են նման գրառումները ոչ միայն պաշտոնյայի, այլ յուրաքանչյուր մարդու համար և ինքը ևս չի կարող ողջունել երևույթը։

«Բայց համաձայն չեմ, որ իրավապահ մարմիններն անգործության են մատնված, օրենքով և իրենց պարտականություններով նրանք չեզոքություն են պահում և լավ են անում, որովհետև դուք այդպես եք պատվիրակել, և հայհոյանքը խուլիգանություն չի կարելի դիտարկել»,-ասաց նա։

x