ՀՀ-ի ու Ֆրանսիայի հարաբերություններն արտոնյալ են. նախագահ Սարգսյանը շնոհավորել է Էմանուել Մակրոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուրախությամբ եմ փաստում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամական կապերը մեզ այսօր հնարավորություն են ընձեռում մեր երկրների միջև ամրապնդել սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն՝ քաղաքական,տնտեսական, գիտական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև ակտիվ են կապերը բոլոր մակարդակներում՝ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և, իհարկե, քաղաքացիների միջև: Այդ կապերը ամուր խարսխված են փոխըմբռնման, ֆրանկոֆոնիայի ընտանիքում իր հաստատուն տեղը զբաղեցնելուն ուղղված Հայաստանի վճռականության, ինչպես նաև հայկական համայնքի, Ֆրանսիայի՝ Հայաստանի հանդեպ ունեցած անկեղծ նվիրումի վրա:

Ցանկանում եմ կրկին հայտնել մեր երախտագիտությունը մարդկության դեմ հանցագործությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հարցում համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու Ֆրանսիայի պետության և անձամբ Ձեր հանձնառության համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն