Արցախի խորհրդարանականները Կաթողիկոսի հետ քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք հարցերը

Մայիսի 15-ին օրվա Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին:

Խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, Արցախի համահայկական նշանակության և հայության հոգևոր կյանքին վերաբերող հարցեր:

x