Փոմփեոն պնդում է՝ ամսվա սկզբին նավթային տանկերների վրա հարձակվել էր Իրանը |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ այս ամսվա սկզբին Իրանը հարձակվել էր Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավթային տանկերների ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել նավթի միջազգային գները:

«Իրանցիները ջանքեր էին գործադրում բարձրացնել հում նավթի միջազգային գները», - ժամեր առաջ՝ իր եվրոպական ուղևորության մեկնարկին, լրագրողներին ասել է Փոմփեոն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր հայտարարել՝ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ապացույցներ կներկայացվեն, որ այդ հարձակումների հետևում կանգնած է եղել պաշտոնական Թեհրանը:

x