Իրանի կայունությունը համապատասխանում է մուսուլմանական եւ արաբական երկրների շահերին. Իրաքի նախագահ |news.am|

news.am: Իրանի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին։ Այս մասին ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Սաուդյան Արաբիայում արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AP-ը։

«Մենք հույս չունենք, թե Իրանի անվտանգությունը թիրախ չէ, մենք ընդհանուր սահմաններ եւ հարաբերություններ ունենք»,- ասել է նա։ «Անկեղծ ասած, հարեւան իսլամական երկրի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին»։

Թեեւ Սալիհը նշել է, որ Իրաքը դատապարտում է վերջին հարձակումը սաուդյան նավթային լցանավերի դեմ, որում Էր Ռիադը մեղադրում է Իրանին, նա ընդգծել է, որ տարածաշրջանը կայունության կարիք ունի՝ հիմնված ինքնիշխանության հարգման եւ բռնությունից հրաժարման վրա։

Ավելի վաղ Իրաքն առաջարկել էր միջնորդ լինել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ աճող լարվածության պայմաններում։

x