news.am։ Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հինգ հրատարակությունները երեքշաբթի Amazon-ի ֆրանսիական հատվածում ամենավաճառվող գրքերի հարյուրյակում են հայտնվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ առցանց ռիթեյլերի կայքի տվյալների՝ գրքերն այժմ զբաղեցնում են ցուցակի երկրորդ, վեցերորդ, 18-րդ, 35-րդ եւ 58-րդ տողերը: Ցուցակում հայտնվել են նաեւ Նոտր Դամի պատմության եւ ճարտարապետության մասին մի շարք գրքեր: