Կապանում հոսող թթվային գետակների վերաբերյալ տեսչական մարմինը փորձաքննություն կիրականացնի |armenpress.am|

armenpress.am: Կապան քաղաքի տարբեր թաղամասերում շենքերի բակերում հոսող թթվային գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցրել:

Անդրադառնալով օրերս Կապան քաղաքից համացանցում տարածված հոսող թթվային գետակների լուսանկարներին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ուղղակի աչքով նայելիս երևում է, որ լքված տարածքների պոչամբարներից եկող որոշակի աղտոտվածություն ունեցող ջրային մարմիններ են»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այժմ պետությունը պետք է իրականացնի ռեկուլտիվացման աշխատանքները (աշխատանքների ամբողջություն, որն իրականացվում է խախտված տարածքների վերականգնման և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով, - խմբ.) և զուգահեռ այնտեղ կատարվելու են որոշակի երկրաբանական ուսումնասիրություններ:

x